Լինում են դեպքեր, երբ անպայման պետք է սխալը խոստովանել, հատկապես, երբ այն եղել է ընկերոջ հանդեպ : Սակայն որոշ դեպքերում հնարավոր է խույս տալ բոլորի առջև կարմրելով սխալն ընդունելուց: «Խոստովանությանը ներկա մարդկանց քանակը կարող է ազդել մեղավորի խոստովանելու կամ խուսափելու որոշման վրա»: Ներկայացրու´քո կարծիքը:

    Ներողամտություն ասվածը ,կարծում եմ, հատուկ է ուժեղ կամքի տեր մարդկանց,մանավանդ, որ այն արդարացված է: Ինչ վերաբերում է հարցադրմանը, համաձայն չեմ, քանի որ եթե սխալդ եղել է ընկերոջ կամ էլ անծանոթի  հանդեպ, կարծում եմ, հարկ չկա այն բոլորի առջև խոստովանել, որովհետև դա քո անձնական խնդիրն է քո ընկերոջ,հարազատի,բարեկամի կամ մյուսի հետ: Այնուամենայնիվ,անդրադառնալով հարցադրմանը՝ կարծում եմ՝ սխալն ընդունելը շատ կարևոր է հարաբերությունների պահպանման համար. չէ՞   որ յուրաքանչյուրիս հետ պատահում է այն և այն չի ճանաչում թե´ մեծ, թե´ փոքր, թե´ սեռ, թե´ հասարակակն խավ կամ էլ ազգային պատկանելիություն:Կարևորը այստեղ այն գիտակցումն է, որ մարդ պետք է հասկանա արդյո՞ք նա է գործել մեղք ,թե դիմացինը, և եթե կա այս փոխադարձ ընբռնումը այս հարցի վերաբերյալ,ապա շահում են երկուսն էլ, չլինելու դեպքում՝ տուժում մեղավորը: Երբեմն մարդիկ չարացած են դառնում, երբ դիմացինը չի ընդունում սխալը այն էլ այն դեպքում ,երբ իրողությունը հակառակն է ՝ նրանք են մեղավոր:  Կոչ եմ անում բոլորին.

-Մի´ թունավորեք ձեզ, ձեր հոգին և ուրիշների կյանքը, եղեք գիտակցող, սխալը ըմբռնող և վերջապես սխալը խոստովանող, զբաղվեք պարզապես սեփական ինքնաճանաչողությամբ ՝ հետադարձ հայացք գցելով անցյալի իրողություներին և դրա հետևանքներին…

   Մի խորհուրդ բոլորին.

-Այսպիսի մարդկանց պարզապես պետք է անտեսել և արհամարհել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s