Ինչ է ՄԱԿ-ը
ՄԱԿ-ն անկախ երկրների եզակի կազմակերպություն է ,որոնք միավորվել են հանուն աշխարհի խաղաղության ու սոցիալական առաջընթացի: Կազմակերպությունը պաշտոնապես ստեղծվել է 1945թ. հոկ. 24-ին, և 51 երկրներ համարվում են այս կազմակերպության հիմնադիրը:2008թ. Վերջին անդամ երկրների թիվը հասավ 192-ի: Երբևէ ոչ մի երկիր չի հեռացվել կազմակերպությունից: Միայն Ինդոնեզիան է հարևան Մալազիայի հետ ունեցած տարաձայնության պատճառով 1965թ. Ժամանակավորապես դութս եկել ՄԱԿ-ից, բայց հաջորդ տարի վերադարձել է կազմակերպություն:
Այսպիսով, ՄԱԿ-ը նման է համաշխարհային կառավարության
Ոչ: Կառավարությունները ներկայացնում են պետություններ և ժողովուրդներ: ՄԱԿ-ը ոչ որևէ կառավարություն է, ոչ էլ պետություն: Նա ներկայացնում է իր բոլոր անդամներին և գործում այնպես,ինչպես անդամ երկրներն են որոշում:
Կա որոշակի օրենքներ կամ սկզբունքների ամբողջություն,որով ՄԱԿ-ն առաջնորդվում է իր աշխատանքների ժամին:
Կա` ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այն ուղենիշների ամբողջութ- յուն է, որը պարզաբանում է յուր. Անդամ երկրի իրավունքներըն ու պարտականությունները և անելիքները առաջադրված նպատակներին հասնելու համար: Երբ երկիրը դառնում է ՄԱԿ-ի անդամ, ընդունում է կանոնադրության կանոներն ու նպատակները:
Ինչպես է սկսվել ՄԱԿ-ի գործունեությունը
ՄԱԿ-ի գաղափարը ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 1939-1945թթ. Ժամանակ: Աշխարհի առաջնորդները, որոնք համագործակցում էին պատերազմին վերջ դնելու նպատակով, այնպիսի մեխանիզմի անհրաժեշտություն զգացին, որը կօգներ խաղաղություն հաստատելու և կանխելու ապագա պատերազմները: Նրանք գիտակցում էին , որ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրները համատեղ գործեն որևէ համաշխարհային կազմակերպության ներսում: ՄԱԿ-ը կոչված էր լինելու այդ կազմակերպությունը:
ՄԱԿ-ը ունի 4 հիմնական նպատակ
Ինչպես է առաջացել <<ՄԱԿ>> անվանումը
ՄԱԿ-ի անունը առաջարկել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: Այն առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1942թ., երբ 26 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին ՄԱԿ-ի հռչակագիրը: Որպես հարգանքի տուրք (նա մահացավ կանոնադրության ստորագրումից մի քանի շաբաթ)` Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովի բոլոր ներկայացուցիչները համաձայնվեցին ընդունել, <<ՄԱԿ>> անվանումը:
Ումն է պատկանում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը
ՄԱԿ-ի կենտրոնական սենյակը միջազգային գոտի է: Սա նշանակում է, որ տարածքը, որտեղ գտնվում է ՄԱԿ-ը, պատկանում է ոչ միայն ԱՄՆ-ին` որպես հյուրընկալող երկիր, այլ ՄԱԿ-ի բոլոր անդամներին: ՄԱԿ-ն ունի սեփական դրոշ և անվտանգության ծառայողներ, որոնք հսկում են տարածքը:Կազմակերպությունը նաև իր փոստային ծառայությունն ունի և դրոշմանիշներ է թողարկում, որոնք կարող են օգտագործել միայն ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակը և Վիեննայում ու Ժնևում գտնվող գրասենյակները:
Ով է վճարում ՄԱԿ-ի աշխատանքի համար
Կազմակերպության բոլոր գործառույթների համար վճարում են ՄԱԿ-ի 192 անդամ երկրները: Նա եկամտի որևէ այլ աղբյուր չունի: ՄԱԿ-ն ունի 2 տեսակի բյուջե.
ՄԱԿ-ի 2008թ. Կանոնավոր բյուջեին հարկատու անդամ երկրների առաջին տասնյակը.
ԱՄՆ 22.00% 453,3 մլն ԱՄՆ դոլար
Ճապոնիա 16.62% 342,5 մլն ԱՄՆ դոլար
Գերմանիա 8.57 % 176.7 մլն ԱՄՆ դոլար
Մեծ Բրիտանիա 6.64% 136.8 մլն ԱՄՆ դոլար
Ֆրանսիա 6.30 % 129.8 մլն ԱՄՆ դոլար
Իտալիա 5.07% 104.6 մլն ԱՄՆ դոլար
Կանադա 2.97% 61.3 մլն ԱՄՆ դոլար
Իսպանիա 2.96% 61.1 մլն ԱՄՆ դոլար
Չինաստան 2.66% 54.9 մլն ԱՄՆ դոլար
Մեքսիկա 2.25% 46.5 մլն ԱՄՆ դոլար
Ինչպես է երկիրը դառնում ՄԱԿ-ի անդամ
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության` կազմակերպությունը <<բաց է բոլոր խաղաղասեր երկրների համար, որոնք կստանձնեն սույն կանոնադրությանը բովանդակող պարտավորությունները և, ըստ կազմակերպության կարծիքի, կարող են և կամենում են կատարել այդ պարտավորությունները>>: Պետությունները ՄԱԿ-ի անդամ են դառնում Անվտանգության խորհրդի առաջարկով և Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Ինչ կառուցվածք ունի ՄԱԿ-ը
ՄԱԿ-ը գործում է գրեթե ամբողջ աշխարհում և աշխատանքն իրականացնում է 6 հիմնական մարմինների միջոցով.
Այս մարմինները, բացի Արդարադատության միջազգային դատարանից, որը գտնվում է Հաագայում, տեղակայված են ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում` Նյու Յորքում: ՄԱԿ-ին առընթեր 15 մասնագիտացված գործակալություններ կան, որոնք առանձին ինքնուրույն կազմակերպություններ են, սակայն իրենց գործունեությունը համաձայնեցնում են ՄԱԿ-ի հետ: Նրանք աշխատում են տարբեր բնագավառներում. առողջապահություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդականություն ու օդերևութաբանություն: Ի լրումն` գոյություն ունեն նաև 24 ծրագրեր, հիմնակադրամներ և այլ մարմիններ` պատասխանատու որոշակի բնագավառների համար: Այս մարմինները ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ կազմում են ՄԱԿ-ի համակարգը:
Ինչ է մշտական դիտորդը
ՄԱԿ-ի ոչ անդամ երկրները, որոնք մեկ կամ ավելի մասնագիտացված գործակալությունների անդամ են, կարող են դիմել մշտական դիտորդի դեր ստանձնելու համար: Մշտալան դիտորդի կարգավիճակը հիմնված է բացառապես փորձի վրա, և դրա համար ՄԱԿ-ի կանոնադրությունը ոչ մի նախապայման չի նախատեսում: Այս փորձը գալիս է դեռևս 1946թ.-ից ,երբ Գլխավոր քարտուղարն ընդունեց ՄԱԿ-ում շվեյցարական կառավարության` որպես մշտական դիտորդի նշանակումը:Դիտորդները առաջադրվում էին որոշակի պետությունների կողմից և հետագայում դառնում էին ՄԱԿ-ի անդամ, ինչպես օրինակ` Ավստրիան, Ֆինլանդիան, Իտալիան և Ճապոնիան: Շվեյցարան ՄԱԿ-ի անդամ դարձավ 2002թ. սեպ. 10-ին: Մշտական դիտորդներին մատչելի են տարբեր ժողովուրդները ու համապատասխան փաստաթղթերը: Տարածաշրջանային և միջազգային շատ կազմակերպություններ նույնպես դիտորդ են Գլխավոր ասամբլեայի աշխատանքներում և ամենամյա նստաշրջաններում:
Որոնք են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները
ՄԱԿ-ում պաշտոնական լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը և ֆրանսերենը:
ՄԱԿ-ի Քարտուղարությունում աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Յուր. Պատվիրակ կարող է խոսել որևէ պաշտոնական լեզվով, և նրա խոսքը զուգահեռաբար թարգմանվում է մյուս պաշտոնական լեզուներով: ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթեր նույնպես հրատարակվում են բոլոր 6 լեզուներով: Երբեմն պատվիրակությունը կարող է որևէ միտք
Արտահայտելիս նախընտրել ոչ պաշտոնական լեզու: Այս դեպքում պատվիրակությունը պետք է ապահովի կամ թարգմանությունը, կամ ասվածի տեքստը որևէ պաշտոնական լեզվով: