Կիսամյակային առաջադրանք
1.Գտնել փոխաբերաբար գործածված բառերը:
Երկրագունդը պտույտ է անում, և աշխարհը պտույտ է անում ու գալիս կանգնում Հայի դռանն ու ասում.
-Շնորհավորում եմ քեզ, որ մի տարի էլ ավելացրիր քո հավերժական գոյությանը:
Հայը սեղմում է Երկրագնդի ձեռքը, գրկում է աշխարհը, թփթփացնում մեջքին և հուզված պատասխանում.
-Շնորհակալ եմ Արարչին, որ ինձ աշխարհը գրկելու շնորհ է տվել:
Պտտվում են օրերը, պտտվում են տարիները, դարերն ու հազարամյակները, գալիս ու իրենց խոնարհումն են տալիս հավերժական Հային, իրենց ժամանակն են ընծայում, ներկա ստանում ու հեռանում առհավետ… (Վաչագան Սարգսյան)
2. 21-րդ դարում ապրող երիտասարդ, ի՞նչ գերխնդիրներ կան այսօր մեր՝ երկրաբնակներիս կյանքում, և ի՞նչ գերխնդիրներ ունես դու…
Տարբեր ժամանակաշրջաններ ունեցել են մարկությանը հուզող և անհանգստացնող տարբեր գերխնդիրներ: Կարծում եմ , գերխնդիր ասվածը դա այն խնդիրն է, որը մարդկության համար մեծագույնն ու լրջագույնն է , և որը ունի շուտափույթ լուծման կարիք: 21-րդ դարում բոլոր մարդկանց, ազգերին և երկրներին կապող գերխնդիրը, կարծում եմ , դա Երկիր մոլորակի գլոբալ տաքացումն ու օզոնային շերտի քայքայումն է, որը հենց մարդու սխալ գործունեության հետևանքն է: Սակայն կան գերխնդիրներ, որոնք համամարդկային չեն, այլ վերաբերվում են տվյալ երկրին կամ պետությանը: Որպես հայ՝ ինձ հուզում և անհանգստացնում է նաև Հայաստանում առկա գերխնդիրները: Կարծում եմ, մեր օրերում բոլորս էլ մտահոգ ենք լավ, իրավացի երկիր ունենալ, որտեղ չեն ոտնահարվում քո անձի իրավունքները, չեն սահմանափակվում քո և դիմացինիդ ազատությունները, և որտեղ ամեն մի քաղացի և անհատ իրեն զգում է պաշտպանված և լիարժեք ինչպես, իր կյանքի շեմին , այնպես էլ իր ծերության օրերում: Բայց , ցավոք, այդ երազած երկրի ունեցած մեր պատկերացումները իրականություն չեն և չեն էլ դառնա մոտակա ժամանակներս, քանի դեռ չենք պայքարում բոլորս միասնականորեն կեղծիքի, ստի և անարդարության դեմ:
Ես ունեմ նույնպես շատ նպատակներ, որոնք համարվում են հենց իմ գերխնդիրները: Եվ առհասարակ կցանկանայի, որպեսզի մարդը ապրի այս կյանքում ունենալով որոշակի գերխնդիրներ իր առջև դրված, այլ ոչ թե ապրի զուտ ապրելու համար միայն: Առաջնային այս կյանքում ցանկանում եմ ձևավորվել որպես լավ մարդ, որը իմ ծնողների գերխնդիրներն է նաև, և ով պիտանի կլինի մարդկությանը և ով պայքարողը կլինի այդ գերխնդիրների լուծման
համար: ՈՒնեմ գերխնդիր, նպատակ նաև դառնալու լավ, պահանջված տնտեսագետ, ով իր գործում կլինի պրոֆեսիոնալ:
Կարծում եմ, մարդու համար գերխնդիր-նպատակների լուծումը միշտ պետք է լինի իր կյանքի բաղկացուցիչ մասը և առաջնայինը, որոնց մարդը պետք է փորձի հասնել իր կյանքի ընթացքում:
3. ա) Կարդալ Վ.Սարոյանին բնութագրող տողերը:
բ) Ընդգծել գոյականները և նրանց հիմքերից ածականներ կազմել:
գ )Գտնել ածականները և նրանցից գոյականներ կազմել:
Դու այս աշխարհում քո բարության անհուն աշխարհն ես ստեղծել, և այդ աշխարհում ապրում են մարդիկ, որոնք ասես Սասնա ծռերի մասին հյուսված մեր էպոսից, մեր հեքիաթներից են դուրս եկել: Դու ինքդ էլ ասես այդ էպոսի հերոսներից մեկն ես, Փոքր Մհերն ես ասես, որովհետև թեև նրա նման հսկա ես ու բարի, բայց նրա նման չգիտես, թե ով է բարության թշնամին, որտեղից է գալիս հարվածը: Եվ գիտեմ՝ ներքուստ նրա նման մենակ ու տխուր ես դու, քանի որ քո խղճի ու բարության ոտքերը խրվում են աշխարհի անարդարության ու չարիքի մեջ և չեն կարողանում ընթանալ դեպի քո երազի բարի ու արևոտ աշխարհը. քո երազած բարությունն անվերջ կանչում է քեզ, և դու, չարիքի ու անարդարության մեջ խրվելով, ընթանում ես դեպի այդ աշխարհը: (Վ.Դավթյան)
Գոյականներ–Ածական
Աշխարհ-աշխարհիկ թշնամի-թշնամական
Բարություն-բարի հարված-հարվածային
Մարդիկ-մարդկային խիղճ-անխիղճ
Սասուն-սասնական ոտքեր-միոտանի
Էպոս-էպոսային անարդարություն-անարդար
Հեքիաթ-հեքիաթային չարիք-չար
Հերոս-հերոսական երազ-երազային
Ածական–Գոյական
Անհուն-հուն մենակ-մենություն
Ծուռ-ծռություն տխուր-տխրություն
Փոքր-փոքրություն արևոտ-արև
Հսկա-հսկա անվերջ-անվերջություն
Բարի-բարություն
4.Խորհրդավոր է մարդկային կյանքը: Բոլոր գիտությունները յուրովի փորձում են համակարգել նրա օրինաչափությունները և գտնել բանական բացատրություններ նրա առեղծվածներին, բայց այդ զարմանահրաշ երևույթը մնում է անսահմանելի: Առեղծվածային երևույթներից մեկն էլ, թերևս, որևէ թվի ներգործությունն է մարդու կյանքի ընթացքի վրա: Ամեն մարդ ունի իր սիրած թիվը, չգիտես թե ինչու, և ինքն էլ չի նկատում, թե ինչպես է իր խոսքով, արարքներով անվերջ պտտվում հենց այդ թվի շուրջը ( 10 ժամ քեզ եմ սպասում, հազար անգամ գնացիր-եկար, միլիոն անգամ եմ ասել… ): Նույն երևույթի կրկնությունը կարող է զուգադիպություն համարվել, երրորդ անգամը՝ ուղղակի պատահականություն: Բայց երբ այն դառնում է կյանքի կշռույթ, այլևս անիմաստ է ապացուցելը, որ այն օրինաչափություն է՝ տիեզերական պարբերականության դրսևորում տիեզերքի մանրակերտում:
Այս դեպքում՝ ո՞ր թվի (թվերի) «շուրջն ես պտտվում» դու, որի՞ց ես վախենում, որի՞ց՝ խուսափում, որի՞ց՝ հաջողություն ակնկալում, որի՞ց…
Գրել այն խորհրդավոր թվերը, որոնք սիրում է օգտագործել հայ ժողովուրդն իր հեքիաթներում, առածներում, առօրյա խոսքում:
Թվեր
Ինչ վերաբերում է թվերի ներգործությանը մեր՝մարդկանց, կյանքում, ապա համաձայն եմ, որ այն ունի իր դերն ու նշանակությունը: Օրինակ՝ ես օգտագործում եմ չափազանցություն ցույց տալու համար 8 թիվը , սակայն չգիտեմ ՝ ինչն է դրա պատճառը՝ սովորությու՞ն ,թե՞ ինչ որ կապ: Իսկ վախենալ թվերից ,կարծում եմ, պետք չէ ,չնայած որ կան կան որոշակի թվեր (13,39,666 և այլն), որոնք համարվում են սատանիստական ,սակայն, ամեն դեպքում լուրջ չեմ համարում այս ամենը: Հաջողությունը կարծում եմ՝ կապված է մարդկային խելքի և մի քիչ էլ պատահականության՝ «բախտը բերելու» հետ , իսկ թվերը լոկ միայն ֆիկտիվ տարեր են մեր կյանքը հետաքրքիր դարձնելու և չունեցած հավատը կապելու նրանց հետ:
Կարծում եմ, ինչքան էլ՝ թվերը ունեն իրենց ներգործությունը մեր՝ երկնաբնակներիս կյանքում, և աստղաբանական տեսանկյունից ինձ համար անհայտ, չպետք է կառչել թվերից և կյանքը տեսնել նրա շուրջը միայն:
5. Կարդա՛ չորս թվականով կազմված խոհախրատական հետևյալ մտքերը:
Մյուս արարչական թվերով բարոյախրատական խրատներ հիշի՛ր և մեկնաբանի՛ր նրանց նշանակությունը:
1. Չորս բան անգին են՝ գիտությունը, առողջությունը, ազատությունը և առաքինությունը:
2. Չորս բան արդարություն չեն ճանաչում՝ սերը, ատելությունը, վախը և շահը:
3. Չորս բան չի կարելի գողանալ՝ գիտությունը, կամքը, արհեստը և խելքը:
4. Չորս բան պետք է իմանալ ամեն մի ձեռնարկումից առաջ՝ հարկավո՞ր է, հաճելի՞ է, օգտակա՞ր է, ժամանակի՞ն կկատարվի:
5. Չորս ձևով պետք է ունկնդրել՝ համբերությամբ, լսածի մասին խոհեմությամբ դատելով, մտքի մեջ բարին ունենալով և ոչ պիտանին շուտափույթ մոռացության տալով:
6.Չորս բանի մարդը ձգտում է և չի հասնում մեծ հարստության, կատարյալ գիտության, տևական հանգստության և տևական ուրախության:
7. Չորս խորհուրդ չպետք է մոռանալ՝ տե՛ս, լսի՛ր, լռի՛ր և համբերի՛ր:
8. 3 բան կորցնելուց հետո չես կարող վերականգնել՝ առողջությունը,հարազատիտ կորուստը,պահի նշանակությունը:
9.Այս աշխարհում 3 թիվն է ամբողջացնում շատ երևույթներ ընտանիք կազմելու համար՝հայր,մայր և զավակ,երկրագնդի համար՝միջուկ,մանթիա և երկրակեղև ,սուրբ երրորդություն կազմելու համար՝հայր,որդի և սուրբ ոգի:
գ
6.Տեքստը համալրի՛ր կոչականներով:
Չհասկացավ քո սիրտն ինձ, չլսեց սրտիս ձայնը. « Ես ամենուրեք քեզ եմ որոնում ,ո~վ մարդ»…
Հասկացի՛ր, մի՛ քարկոծիր ու մի՛ խոցիր,ո~վ մարդ…
Նորից քարկոծեց ու խոցեց: Ու ես խոցված սիրտս բացի հողի առջև. լսի՛ր սրտիս խոսքը:
Հողը տնքաց ու երկնեց:
Ես ասացի առվակներին. «Առվակնե՛ր, ելե՛ք ձյունից»: Նրանք ելան ու խնկարկվեցին, շողշողացին, հազարացան:
Ես նայեցի երկինք ու աստղերին ձայն տվի. « Իջե՜ք ,աստղե՛ր,հոգուս մեջ»: Աստղերը սիրո պսակ հյուսեցին քո գլխի վերև:
Սար ու ձոր, ծաղիկ ու կանաչ նայեցին քեզ ու հեզիկ փսփսացին. « Հասկացի՜ր ու սիրի՛ր, ո~վ մարդ …»: