Ավետիք Իսահակյան (1875-1957)

 

Picture2

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին  (17) Ալեքսանդրապոլում` ներկայիս Գյումրի քաղաքում:

Ավետիքի պապը` Նիկողայոս Իսահակյանը, ծագումով պատմական Հայաստանի Բայազետ քաղաքից էր,սակայն նա իր տոհմով տեղափոխվեց հաստատվելով Ալեքսանդրապոլում,  հայրը` Սահակը, արդեն Գյումրիի ծնունդ էր, իսկ մայրը` Ալմաստ Ղլտճյանը Ղարսից էր հարս բերված,այնպես  որ ինքը` Իսահակյանը, իրեն  միշտ  համարել է բնիկ գյումրեցի,ավելի ճիշտ` <<Անի քաղաքացի>>:

Մանկության մեծ մասը Իսահակյանը անցկացրել  Ղազարապատում`հոր փոքրիկ հողակտորում, որտեղ նրանք ունեցել են սեփական ջրաղաց:Կարելի է ասել մանուկ Ավետիքի <<խաղընկերները> դարձել էին Ախուրյան գետը, բարդիներն ու ուռիները: Հետագայում այս մանկական տպավորությունները տեղ են գտել իր քնարերգության մեջ:

Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի Փրկչաց եկեղեցուն կից հոգևոր դպրոցում: 1885թ. դպրոցը փակվում է:Այնուհետև Ավետիքը մեկ տարի սովորում է Ալեքսանդրապոլի պետական ռուսական դպրոցում, տեղափոխվելով Հառիճի վանքի դպրոց Ավետիքի համար այն դառնում է <<Գևորգյան ճեմարանի նախադուռը>>: 1889-1892թթ-ին սովորել է Գևորգյան ճեմարանում,որտեղ նա աշակերտել է Հովհաննես Հովհաննիսյանին,Ստեփան Լիսիցյանին և ուրիշներին: 1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Գերմանիայի Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք:Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում,սովորել Ցյուրիխի համալսարանում`գրակաության և փիլիսոփայության  բաժնում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք:  1899-1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից:  Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին  մեկնել է Կոստանդնուպոլիս:  1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում,եղել նաև Ռուսաստանում և Հունաստանում:  1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.:

1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: Ժողովուրդը  ցնծությամբ ընդունեց իր մեծ զավակին և նրան անվանեց <<Վարպետ>>:Տարեց բանաստեղծը նոր ավյունով մասնակից է դառնում հայրենի մշակութային և հասարակական կյանքին:Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բանաստեղծը իր բանաստեղծություններով,ելույթներով,հոդվածներով  ոգեշնչում է սովետական ժողովրդին` քաջաբար կռվել անարգ ֆաշիզմի դեմ: 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն է լինում: 1946 թվականին ստացել է ԽՍՀ Մ-ի պետական Մրցանակ:Երեք անգամ ընտրվել է  Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:Երկու անգամ արժանացել  ԽՍՀՄ-ի բարձրագույն պարգևին`Լենինի շքանշանի:Իսահակյանի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կատարելությամբ, փիլիսոփայական հնչողությամբ համամարդկային են։ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ:Կյանքի վերջին տարիներին Իսահակյանը  ապրեց  վաստակված փառքի մեջ`պարուրված  համաժողովրդական սիրով:

Ծերունազարդ վարպետը մանուկներին շատ էր սիրում ,հրճվում,  հպարտանում էր նրանցով:Նա անթիվ նամակներ էր ստանում  արտասահմանում բնակվող հայ երեխաներից,տխրում էր որ նրանք ապրում են հայրենիքից հեռու,բայց նաև ուրախանում էր ,որ սովորում են հայկական դպրոցներում,գիտեն մեր պատմությունը,մեր երգը ,երաժշտությունը,հիանալի խոսում են հայերեն:Նաև Ավետիք Իսահակյանը եղել է շատ կնամեծար և կնամոլ:Մի անգամ  բանաստեղծը սիհարվում է մի կնոջ,ով լինում է շատ գեղեցիկ և ունենում է շատ գեղեցիկ ոտքեր:Իր իսկ ավտոմեքենայով նա հետապնդում է այդ կնոջն ամեն օր: Բանաստեղծը նաև սիրային խոստովանություն է անում այդ կնոջը,սակայն երբ  իմանում է որ այդ կինը ամուսնացած է,ընտանիք ունի ,և երբ իրեն ասում է որ մենք չենք կարող երբեք միասին լինել,նա զայրանում է `որորշելով  հաշվեհարդար տեսնել`կրակում է այդ կնոջ մի ոտքին:Ահա այսպիսի հետաքրքիր բնավորության գծերով է օժտված եղել անվանի  հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը:

ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

 

ՀՀ  10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Իսահակյանի դիմանկարը:

ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ:              ՀՀ  10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Իսահակյանի դիմանկարը:

Իսահակյանը վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին :Աճյունն կամփոփված է ԵրևանիԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ ՀՀ-ում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում:

Picturյկգն421e

Ավ.Իսահակյանը,կինը`Սոֆիկը,որդին`Վիգենը,հարսը`Իզաբելան.Երևան,1938Picture165

Ավ. Իսահակյանը կնոջ և որդու հետ, Փարիզ, 1835թ.

Picture188

Ավ. Իսահակյանը համալսարանական ընկերների հետ Լայպցիգում, 1894թ.

 

 

 

Leave a comment